Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում ս.թ. օգոստոսիկմեկնարկիՄագնիս”  արտոնությունների և զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա 1 մլն դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել Յունիբանկի այն քարտապանները, որոնք ամսական  կկատարեն առնվազն 30 000 դրամի անկախիկ վճարումներ: Մասնակիցները պետք է`

·         պատասխանեն ամենօրյա հարցինՄագնիսծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ

·         նկարագրեն թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:

Ճիշտ և արագ պատասխանների համար շնորհվում են միավորներ ըստ ստորև ներկայացված սանդղակի`

·         առաջին պատասխան` 50 միավոր,

·         երկրորդ պատասխան` 40 միավոր,

·         երրորդ պատասխան` 30 միավոր,

·         չորրորդ պատասխան` 20 միավոր,

·         հինգերորդ պատասխան` 10 միավոր,

·         ճիշտ պատասխան օրվա ընթացքում` 5 միավոր:

Մասնակիցները միավորներ կարող են “վաստակել” նաև շահումը ծախսելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարի օգտին առավելագույն թվով հավանություններ /like-եր/ (10 միավոր) և մեկնաբանություններ (15 միավոր) հավաքելու միջոցով: Լրացուցիչ 20 միավոր կտրվի մրցույթի մասին տեղեկատվությամբ կիսվելու (share) դեպքում:

Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը: Մրցանակը` 1 մլն դրամ պարգևով բանկային քարտը, հաղթողին կհանձնվի ս.թ. սեպտեմբերին Յունիբանկի գլխամասային գրասենյակում:

Մրցույթի անցկացման կարգի և կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում http://www.facebook.com/unibankarmenia կամ www.unibank.am կայքում

Արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար:  Այսօր այն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրվում են մինչև 40% զեղչեր: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել