Կլոպը «Բորուսիա»-ի հետագա զարգացման գրավականն է. Ցորկ


12:45 , 31 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը գոհ է, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկարձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

Դորտմունդցիների հետ մասնագետի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականը:

«Կլոպը «Բորուսիա»-ի հետագա զարգացման գրավականն է: Նա հիանալի մասնագետ է»,- հայտարարել է Ցորկը, ում հետ համաձայնել է նաև ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:

Հիշեցնենք` Յուրգեն Կլոպի ծառայություններով հետաքրքրված էին բազմաթիվ ակումբներ: