ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու


12:14 , 31 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` ի հիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու:

Լեհ նշանավոր քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում:

«Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու: Շնորհակալ ենք»,- ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ին Տադեուշ Մազովեցկուն նշանակեց իր խորհրդական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ