Արևային եղանակ կլինի


11:28 , 31 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր հանրապետության տարածքում կդիտվի կայուն, պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում:

Քամին` 12-15մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև 17մ/վրկ, և մառախուղ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա: Առաջիկա օրերն արևային են լինելու:

Երևանում կդիտվի պարզ եղանակ, առանց տեղումների: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Գիշերը +2+4, ցերեկը +18+20, երեկոյան +10+12: