09:49 , 31 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Քաղաքական գործիչը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է «ճանապարհային քարտեզ» կազմել՝ Մոսկվայի հետ հաշտեցման համար:
Ինչպես նշում են վերլուծաբանները, հաջորդ ամիս Եվրամիության հետ առևտրային համաձայնագրի ստորագրման նրա ծրագիրը հազիվ թե օգնի երկու երկրների հարաբերություններին: