«Հրապարակ». Եվս մի մարզպետ մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին


09:20 , 31 հոկտեմբեր, 2013

«Լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին։ Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի։ Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին։

«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ ևս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։