08:57 , 31 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վանում (ներկայիս Թուրքիայի տարածք) 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը, Բողազիչիի համալսարանի երկրաշարժերի հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00.40-ին։ Էպիկենտրոնը եղել է Վան նահանգի Աթմաջա գյուղի մոտակայքում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա։