00:39 , 31 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մարդիկ ավելի հաճախ ստում են օրվա երկրորդ կեսին: Սա պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Psycological Science գիտական ամսագրում:
Հետազոտությանը մոտ 20 մարդ է մասնակցել, որոնք պետք է պատասխանեին գիտնականների առաջադրած հարցերին:
Միաժամանակ սուտ պատասխանի համար նրանց 10 դոլար են վճարել:
Գիտնականները պարզել են, որ առավոտյան 8-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում մարդիկ փորձում են ազնիվ լինել:
Իսկ կեսօրից հետո հարցման մասնակիցների գրեթե 75 տոկոսը սկսել է ստել: Այդ տենդենցն ուժգնացել է երեկոյի մոտենալու հետ մեկտեղ: