Քիմ Քարդաշյանը կփոխի՞ ազգանունը


00:31 , 31 հոկտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հարսանեկան արարողությունից հետո մտադիր է փոխել իր ազգանունը: Սակայն, նա պարզաբանել է իր հայտարարությունը երկրպագուներին հանդարտեցնելու համար: Նրա ազգանունը կհնչի հետևյալ կերպ. Քիմ Քարդաշյան-Ուեսթ:

Նա այս մասին ասել է իր 33-ամյակն ընկերների, սիրելիի և ընտանիքի հետ նշելու ժամանակ: Պետք է նշել, որ Քրիս Համֆրիքսոնի հետ ամուսնության ժամանակ նա նման մտադրություն չի ունեցել: Նրա խոսքով ազգանվան փոփոխությունը դեռ պետք է քննարկվի: