Ջրի որակն անդրադառնում է ծննդաբերության ժամկետի վրա


00:22 , 31 հոկտեմբեր, 2013

Ջրի որակն անդրադառնում է ծննդաբերության ժամկետի վրաDoctors.am-ը գրում է.

Անորակ ջրի օգտագործումը կարող է վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Այսպիսի եզրահանգում են կատարել Կանադայի գիտնականները:

10 տարի տևած ուսումնասիրության շրջանակներում գիտնականները հետևել են Կանադայի տարբեր տարածքներում ապրող կանանց հղիության ընթացքին: Այդ տարածքները տարբերվում էին իրարից ջրի որակով: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան քիչ է ջուրը համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին, այնքան մեծ է վաղաժամ ծննդաբերության կամ թերհաս ծննդաբերության հավանականությունը: Գիտնականները դա բացատրում են ապագա մոր օրգանիզմի վրա ազդող վնասակար նյութերով  և բակտերիաներով, որոնք առկա են ջրի մեջ: