Ռիհաննան` Մեռյալ ծովի ափին


00:06 , 31 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռիհաննան Իսրայել է ժամանել Թել Ավիվում ելույթ ունենալու համար: Այս մասին գրում է Shoubiz.com.ua-ն:

25-ամյա երգչուհին այցելել է Մեռյալ ծովի ափին գտնվող ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը և փորձարկել ամբողջ աշխարհում հայտնի դրա բուժիչ հատկությունները:

Լողալիս Ռին նաև լուսանկարվել է: Չէ՞ որ նա չի ամաչում ցուցադրել իր կազմվածքը, իսկ լողազգեստով նա իրեն պակաս հարմարավետ չի զգում, քան այլ հագուստներով:շ