23:57 , 30 հոկտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Չինացի նորապսակներ Դան Ցզին և Լյու Չժաոն լուսանկարնվել են խորը անդունդի վրա կախված:

Topnews.ru-ի փոխանցմամբ` զույգը էքստրեմալ սպորտի մեծ սիրահար է և ցանկացել է իրենց հոբին օգտագործել նաև կյանքի ամենակարևոր իրադարձությունը ֆիքսելու համար:

Ամուսնական զույգը բարձրացել է Լյուչժոու լեռան լանջ, ստիպելով նույնը իրականացնել նաև լուսանկարչին:

Լուսանկարիչը հայտարարել է, որ իր համար դա առաջին այդպիսի ֆոտոշարքն էր և ինքը իրեն մի քիչ անհարմար էր զգում օդում կախված լուսանկարելով: