Սելենա Գոմեսը ցուցադրել է գեղեցիկ մարմինն ու նոր դաջվածքը (լուսանկարներ)


23:32 , 30 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Սելանա Գոմեսը մի քիչ ժամանակ է գտել հանգստանալու և թուլանալու համար: Ընկերուհիների հետ նա նախօրեին մի քանի ժամ Մայամիի լողափին է անցկացրել: 

Սելենան սև-սպիտակ գծերով լողազգեստ է հագել: Բնականաբար, գեղեցկուհին աննկատ չի մնացել ուժեղ սեռի ներկայացուցիչների կողմից: Աննկատ չի մնացել նաև նրա նոր դաջվածքը: Լողազգեստի շնորհիվ երգչուհու աջ կոնքին երեք-չորս բառից բաղկացած մի գրառում է երևացել, որը, սակայն, չի հաջողվել կարդալ: 

Դա երգչուհու թվով երրորդ դաջվածքն է: Նրա դաստակին նոտայի տեսքով փոքր դաջվածք կա, իսկ պարանոցին՝ 76, որը նրա մոր ծննդյան տարեթիվն է: