23:19 , 30 հոկտեմբեր, 2013
Իսահակյանի մասին կարելի է խոսել ու խոսել, հանճարեղ գրող և մտածող, ազգային մտածելակերպով, անցած ճանապարհով:
Շատ բան էլ չեմ գրի, միայն կշնորհավորեմ Վարպետի ծնունդը իր այս մարգարեական բանաստեղծությամբ
Ես ձեզ ասում եմ` կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած Անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացքի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
1903թ.