19:39 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայից Հայաստան եկած սիրիահայերի ավտոմեքենաները ներմուծվել են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 11 ամսով: Սակայն սիրիահայերի մեծ մասի համար այդ ժամկետն արդել լրացել է, իսկ մյուսներինն էլ լրանալու է առաջիկա ամիսներին: Ավտոմեքենաների մաքսազերծման ծախսերից սիրիահայերին ազատելու համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կերկարաձգվի մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Բացի դրանից առանց որակավորման քննության մինչև դեկտեմբերի 31-ը վարորդական իրավունք ստանալու ժամկետը ևս կերկարաձգվի մեկ տարով:
Այս երկու նախագծի հեղինակն էլ Սփյուքի նախարարությունն է: Հարցերը կքննարկեն կառավարության հոկտեմբերի 31-ի նիստին: