19:02 , 30 հոկտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է NDTV հեռուստաալիքն, այսօր առավոտյան Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքից Հայդարաբադ շարժվող ավտոբուսը բախվել է բենզատարի հետ: Բախման արդյունքում զոհվել է ավելի քան 40 մարդ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վարորդը փորձել էր վազանց կատարել ավտոմեքենաներից մեկին ու բախվել էր ցիստեռնին տեղական ժամանակով ժ. 03.30-ին: Բախման հետևանքով ցիստեռնը պայթել էր, բռնկվել է հրդեհ:
Բախման պահին ավտոբուսում եղել է մոտ 49 ուղևոր, որոնցից մեծամասնությունը քնած են եղել: Ըստ նախնական տվյալների՝ ուղևորներից միայն 4-ին է հաջողվել կոտրել ապակիներն և դուրս գալ ավտոբուսից՝ մինչ դրա այրվելը:
Ավտոբուսը պատակնել է Jabbar Travels զբոսաշրջային ընկերությանը: