18:38 , 30 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
2014-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին փոխանցեց բնապահպանական կազմակերպությունների անհանգստությունը։ Նա նշեց, թե նախարարությանը բյուջեով գումար է փոխանցվում Սևանում ձկան պաշարների համալրման համար, մինչդեռ գետերի վրա ՀԷԿ-երի շահագործման թույլտվություն է տալիս, որոնք խոչընդոտում են ձկներին ձվադրել։
«Դուք ուզում եք Սևանի պաշարները վերականգնել, բայց խնդիրն այն է, որ ձուկը բազմանում է գետերում, իսկ գետերի վրա բազմաթիվ ՀԷԿ-եր են կառուցված, և ձուկը չի կարողանում ձվադրում կատարել, խոչընդոտում եք։ Այսինքն՝ լուրջ կասկածներ կան, որ այս ծրագիրը անարդյունավետ է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Բացի այդ, ՀԱԿ պատգամավորը հղում անելով մամուլի հրապարակումներին, նշեց, որ Սևանի լճի անտառածածկ տարածքների մաքրման ծրագիրը նույնպես արդյունավետ է գործում։
«Կոնկրետ հրապարակումներ եղան ՍՊԸ-ների անուններով, որ գնումները վերցնում են, բայց շարունակվում է ճահճացումն ու կեղտոտ իրավիճակը»,- ասաց նա։
Նախարարը մինչ հարցին պատասխանելը արձագանքեց. «Ես էլ Ձեզ ինչ կխնդրեի, այն ինչ ասում են Ձեզ, առնվազն ճշտեք ինֆորմացիայի իսկությունը, որովհետև Ձեր հարցի կետերը բյուջեում արտացոլված են, հաշվառման համար նախատեսված ծախսերում, այսինքն՝ Ձեր առաջին հարցի պատասխանը հենց այստեղ էլ գրված է»,- նշեց նա և ավելացրեց, թե ԳԱԱ ձկնաբուծության ինստիտուտի կողմից իրականացվում են հաշվարկներ և ներկայացնում ձկան պաշարների համալրման արդյունավետությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ