Անհրաժեշտ է`
2 մեծ կարտոֆիլ
100 գ կարագ
100 գ պարմեզան
բուսական յուղ
60 մլ խիտ սերուցք
60 գ կոշտ պանիր
աղ
Պատրաստման եղանակը`
1. Կարտոֆիլը լվանում ենք, շերտեր անում, բայց ոչ մինչև վերջ:
2. Կտրատում ենք պարմեզանն ու կարագը կտորներով և հերթով տեղադրում կարտոֆիլի մեջ:
3. Կարտոֆիլը տեղադրում ենք ջեռոց 200 աստիճանի տակ 45 րոպեով:
4. Հանում ենք և լցնում սերուցքը:
5. Դրանից հետո ցանում ենք կոշտ պանիրն ու դնում ջեռոց ևս 15 րոպեով:
Բարի ախորժակ: