Բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակցին


17:08 , 30 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին Ոստիկանները ՀՀ կառավարության շենքի դիմացից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանին պատճառաբանելով, որ նա իրավունք չունի բարձրախոսով խոսել կառավարության շենքի մոտ քանի որ խանգարում է կառավարության աշխատանքներին:

Այս պահին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» երթի մասնակիցները գնում են Կենտրոնի ոստիկանություն: