16:49 , 30 հոկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպել էր լրագրողներին:
ՀՖՖ-ի նախագահը հանդիպմանը նշեց, որ Միշել Տեր-Զաքարյանը հրաժարվել է մարզել Հայաստանի ազգային ընտրանին:
«Նոր մարզիչը պետք է լինի այնպիսին, որ կարողանա շատ արագ ընտելանալ մեր հավաքականին: Բանակցել եմ Միշել Տեր-Զաքարյանի հետ և շատ կցանկանայի, որ նա գլխավորեր մեր հավաքականը, սակայն Միշելը հրաժարվեց։ Նա այլ պայմանագիր ուներ»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը: