Մի փունջ հումոր


20:39 , 30 հոկտեմբեր, 2013

Հայը, ռուսը, վրացին ու իտալացին մեքենայով տեղ են գնում: Մեկ էլ հայը աջ է քաշում, կանգնեցնում մեքենան ու իտալացուն դուրս շպրտում` ասելով.
- Գնա էստեղից, դու ամբողջ անեկդոտը փչացնում ես:

***
Ապարանցին գնում է աչքի բժշկի մոտ, ասում.
- Բժիշկ աչքիս փորս ցավում է:

***
Ապարանցիները լսում են, որ Երևանում ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ հիվանդանոց կա, գնում են, իրենց մոտ ԲԱՐԳԱՎԱՃ հիվանդանոց են բացում:

***
Ապարանցի երեխան ծնողներին հարցնում է.
- Մեղրամսի ժամանակ ես է±լ էի ձեզ հետ:
Հայրը պատասխանում է.
- Գնալուց ինձ հետ էիր, գալուց մամայիդ:

***
Ապարանցին «Միլիոնատեր» հեռուստախաղն է խաղում:
«Զանգ ընկերոջ» ծառայությունից է օգտվում ու հարցնում. 
- Վալոդ, 50-50-ի՞ն դիմեմ, թե՞ դահլիճի օգնությանը:

***
Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություններ ասացիր: Նման բան քեզնից երբեք չէի լսել:
– Կներես, հարբած էի:

***
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի՞ է այսօր նրան հրավիրեմ մեր տուն: 
– Պետք չի: Թող շարունակի այդպես մտածել: 

***
Պապը հիշում է հին ու բարի ժամանակները. 
– Երբ փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:

***
Ապարանցի երկու ընկերուհի երթուղայինով գնում են: Իրենց կանգառն անցնում են, ընկերուհին`
- Աղջի, ասա կանգնի, անցանք… 
Մյուսը, թե.
- Չեմ ասի, տեսնեմ կֆայմի՞… 

***
Ապարանցուն հարցնում են արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու։ 

***
Ապարանցի զույգն ամուսնանում է, որոշում են գնալ հարսենական ճանապարհորդության, բայց փողը չի հերիքում, միայն տղան է գնում:

***
Ապարանցու երեխան ասում է.
- Մամ, զուգարան եմ ուզում: 
Մայրը պատասխանում է. 
- Բայց դու դասերդ սովորե՞լ ես: 

***
Ուսուցիչը ապարանցի աշակերտին հարցնում է.
- Որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ: 
- Անասուն: 
- Ինչու՞: 
- Դե, պապան ամբողջ օրը ասում ա` «Մի նայեք` էն անասունը ինչ մեքենա ա քշում, հլը էն անասունը ինչ տներ ունի...»: