00:58 , 31 հոկտեմբեր, 2013
Յուրաքանչյուր արարք գործելուց առաջ փորձեք ինքներդ ձեզ համար պարզել, թե դա ում և ինչի համար եք անում, ում շահերով է դա պայմանավորված, քանի որ ընտրությունը միշտ ձեր և մյուսների միջև է:
Միշտ հիշե՛ք, որ ձեր կյանքը ամենից առաջ ձերն է և նույնիսկ ամենաանփոխարինելի ու մտերիմ մարդու կյանքը, միևնույն է, ձեր կյանքը չէ:
Ուրիշին փրկելով՝ մի՛ ստիպեք, որ նա ձեր հանդեպ պարտավորված զգա, հայտնվի զոհի կարգավիճակում, ձեզ վրա մի՛ վերցրեք նրա քայլերի և նպատակների պատասխանատվությունը:
Մի՛ թաքցրեք ձեր զգացմունքները, մի՛ խեղաթյուրեք ձեր ներկա հարաբերությունները, անմիջապես արտահայտեք ձեր զգացածը և ոչ թե թողեք հետագային: