Վարդան Մինասյանը կարող է ռուսական ակումբ գլխավորել


16:12 , 30 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ռուսական ակումբներից մեկը: Այդ մասին Մինասյանը նշել է ИТАР- ТАСС-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Մինասյանի պայմանագրի ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին: Նա հայտարարել է, որ հրաժարվում է նոր համաձայնագիր կնքել:

«Հայաստանի հավաքականում աշխատանքի ավարտից հետո կարճատև դադար եմ վերցրել: Դիտարկում եմ արտասահմանում աշխատելու տարբերակը: Տարբերակների թվում են նաև մի քանի ռուսական ակումբներ: Դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Թիմերի անունները չեմ կարող նշել:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, առայժմ զբաղեցնում եմ տեխնիկական տնօրենի պաշտոնը»:

Հիշեցնենք, որ Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել էր 2009թ.: