Գագիկ Մակարյանը 2014թ-ի բյուջեի ու արտաքին պարտքի ավելացման մասին


16:00 , 30 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ 2014թ-ի պետական բյուջեին և նշեց, որ ի տարբերություն 2013թ-ի բյուջեի, նախատեսվում է մուտքի գումարներն ավելացնել 34 մլն-ով: Ըստ նրա՝ հենց այս գումարների միջոցով է պետությունը խոստանում ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը:

«Կառավարությունը վերջերս հայտարարեց մուտքերի ավելացում՝ առանց հարկային բեռի և ավելորդ վարչարարության զարգացման: Այսինքն՝ պետք է փորձեն գտնել, թե որտեղից ապահովել մուտքերը: Դա պետք է լինի դեպի ստվերային կամ խոշոր բիզնեսի կողմը: Այդ ռեսուրսները պետք է փորձել հարկման ենթարկել: Կավելանա նաև որոշ ոլորտների աճի շնորհիվ: Եթե ուշադրություն դարձրել եք արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում աճի տենդենցներ կան, ու ենթադրում եմ, որ դրանք կշարունակվեն, ուրեմն հարկերը կավելանան»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ ներկայումս իրեն հիմնականում մտահոգում է արտաքին պարտքը, որը, ըստ նրա, ավելանալու տենդենց ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ