Էրդողանը Ռուսաստան կայցելի նոյեմբերի 22-ին


14:58 , 30 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 22-ին պաշտոնական այց կատարել Ռուսաստան, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Օրհան Գազիգիլին:

Նրա խոսքով, Էրդողանի հետ Ռուսաստան են մեկնելու նաեւ մի քանի նախարարներ: Այցի ծրագիրը դեռեւս համաձայնեցվում է: