14:52 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյոր»-ի կիսպաաշտպան Գևորգ Ղազարյանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 25-ամյա կիսապաշտպանը կարող է պայմանագիր ստորագրել «Կայրաթ»-ի հետ:
Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ղազարյանը մասնակցել է 3 հանդիպման: Հիշեցնենք, որ «Կայրաթ»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: