13:28 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում` Sportbox.ru կայքում անցկացված հարցման արդյունքում :
Մովսիսյանն ամենաշատ ձայներն է հավաքել հարձակվողների շրջանում՝ իր ակտիվում գրանցելով 4931 ձայն:
Հիշեցնենք, որ երեկ մարզման ժամանակ Յուրան վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել իր թիմի առաջիկա հանդիպումը: