Իրանցի 14 սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամ մահապատժի է ենթարկվել


13:22 , 30 հոկտեմբեր, 2013

Իրանցի 14 սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամ մահապատժի է ենթարկվել Panorama.am-ը գրում է.

«Իրանցի 14 սահմանապահներին սպանած ահաբեկչական խմբավորման 16 անդամ մահապատժի է ենթարկվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող Սարավան շրջանում Իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 14 իրանցի սահմանապահ է զոհվել:

«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ««Ջայշ-ուլ ադլ» խմբավորումը, թեև պատասխանատու պաշտոնյաները դեռևս այդ տեղեկատվությունը չեն հաստատել: Նշված կազմակերպության «Թվիթերի» էջում նշվում է, որ այն զինված պայքար է մղում հանուն Իրանի սուննիների պաշտպանության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ