ՈՒԵՖԱ-ն այսօր կքննարկի Մոսկվայի ԲԿՄԱ-ին պատժելու հարցը


13:10 , 30 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն այսօր կքննարկի Մոսկվայի ԲԿՄԱ-ին պատժելու հարցը, որի երկրպագուները մեղադրվում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի հասցեին ռասիստական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Միջադեպը գրանցվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

Կքննարկվեն կողմերի ներկայացրած գրավոր ապացույցները, սակայն լսումներին չեն մասնակցի և Յայա Տուրեն, և ակումբների որևէ ներկայացուցիչ:

Համաձայն նոր կանոնների` եթե ԲԿՄԱ-ի երկրպագուները մեղավոր ճանաչվեն, ապա «Բավարիայի» հետ հաջորդ տնային խաղի (նոյեմբերի 27) ժամանակ կարող է փակվել մարզադաշտի կեսը, իսկ ակումբը տուգանք կվճարի 43 հազար ֆունտ ստեռլինգի չափով: