Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հայ չի լինելու


12:46 , 30 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ բանակցում է մի քանի միջազգային մասնագետների հետ` հավաքականը գլխավորելու հարցի շուրջ։ Այդ մասին, eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նա հավելեց, որ դեռևս չի ցանկանում հստակ անուններ նշել, քանի որ բանակցությունները նախնական փուլում են։

Հարցին, թե արդյոք միջազգային մասնագետը կարող է լինել նաև հայազգի, նա ասեց, որ դա շատ ցանկալի է իր համար, սակայն այդ պաշտոնում միակ հավանական թեկնածուն՝ «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր–Զաքարյանը իր հետ զրույցում հրաժարվեց առաջարկությունից՝ պատճառաբանելով, որ ակումբի հետ պայմանագիր ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ