12:28 , 30 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Բաքու կատարած այցի արդյունքները:
Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։
Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: