11:58 , 30 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հուզմունքով է արձագանքել Դիեգո Կոստայի` Իսպանիայի հավաքականում խաղալու հայտարարությանը: Այն, թե որ թիմը կընտրի Կոստան, վերջին շաբաթների գլխավոր հարցն էր ֆուտբոլային շրջանակներում: Ունենալով կրկնակի քաղաքացիություն` իսպանական ու բրազիլական, ֆուտբոլիստը մտածում էր տարբերակների վերաբերյալ: Եվ պատրաստ էր որոշում ընդունել լատինաամերիկյան տարբերակի օգտին, սակայն վերջին պահին հրաժարվեց և ընտրեց Իսպանիայի ընտրանին: Դա անսպասելի քայլ էր նաև Սկոլարիի համար, ով անձամբ շփվել էր ֆուտբոլիստի հետ և փորձել էր համոզել նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ