10:48 , 30 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Այսօր կդիտվի ամպոտ եղանակ, առանձին վայրերում հնարավոր են կարճատև տեղումներ: Կեսօրին մոտ ամպամածությունը կցրվի, հանրապետության տարածքում ամենուրեք կհաստատվի արևային, առանց տեղումների եղանակ:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 12-17մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր ամպամածությամբ պայմանավորված մի փոքր կբարձրանա:
Հայպետհիսրոմետից հայտնում են, որ առաջիկա օրերն արևային են լինելու:
Երևանում առավոտյան հնարավոր է կարճատև անձրև, կեսօրից հետո` արևային եղանակ: Ցերեկը սպասվում է +17+19, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: