ԱՄՆ-ում 9-ամյա երեխան դպրոց է գնացել ատրճանակով


09:50 , 30 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում 9-ամյա աշակերտը դպրոց է ներկայացել լիցքավորված ատրճանակով, որը պահված է եղել նրա ուսապարկում, հայտնում է Лента-ն՝ ABC հեռուստաալիքին հղումով։

Ատրճանակի մասին հայտնի է դարձել, երբ մյուս աշակերտները պատմել են ուսուցչին, ով անմիջապես վերցրել է զենքն ու ոստիկանություն ահազանգել։

Իրավապահներին հաջողվել է պարզել, որ երեխան ատրճանակը տնից է բերել, սակայն թե ինչ նպատակով՝ հայտնի չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ