08:45 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, Կիևի ժամանակով ժ. 23:54-ին, Արևի վրա տեղի է ունեցել X2.3 դասի բռնկում, որի աղբյուրը 1875 ակտիվ հատվածն է: Այն գտնվում է արևի սկավառակի արևմտյան ծայրին և շուտով կանցնի Արեգակի՝ Երկրից չերևացող կողմը:
Այս վիճակը չի համարվում գեոէֆեկտիվ, այսինքն՝ Երկրի վրա տեղի չեն ունենա մագնիսական փոթորիկներ: Բացառված չէ, սակայն, պրոտոնների հոսքի կտրուկ աճ:
Այս մասին գրում է Korrespondent.net-ը: