08:23 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նորվեգիայի քաղաքացին հարստացել է այն բանից հետո, երբ 2009 թվականին վիրտուալ արժույթով միջոցներ է ներդրել և մոռացել այդ մասին:
Այն ժամանակ նա 24 դոլարով 5000 «բիտքոին» էր գնել: Ապրիլին նորվեգացին կարդացել էր «բիտքոինի» արժեքի զգալի բարձրացման մասին հոդված: Պարզվել էր, որ իր վիրտուալ արժույթի արժեքը կազմել է մոտ 850 հազար դոլար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անսպասելիորեն ստացված գումարի մի մասը նա ծախսել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը համարվող Օսլոյում բնակարան ձեռք բերելու վրա: