Շնորհակալություն Տարոն Մարգարյանին. Ծերեթելի փողոցում բացվել է ժամանակին համահունչ հանրային տուն :)


05:41 , 30 հոկտեմբեր, 2013

Տարոն Մարգարյանի այցը Շենգավիթ (տեսանյութ)
Օրերս Շենգավիթ վարչական շրջանում տոնական տրամադրություն էր։ Այնտեղ էր այցելել Ավելի Լավ Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, ով եկել էր հանրային նշանակության վայրի բացման արարողությանը։ Նրան ավանդական տարազներով դիմավորելու էին եկել Ծերեթելի փողոցի ժամանցային միջոցառումները կազմակերպող կանայք, նրանց էին միացել իրենց ժամանցն անցկացնող անցորդները։ Նրանք ավելի վաղ Տարոն Մարգարյանին իրենց դժգոհությունն էին հայտնել և բողոքում էին Ծերեթելի փողոցի անմխիթար վիճակից, կեղտից, վատ պայմաններից, որ ստիպված էին իրենց ժամանցն ացնկացնել առնետների ներկայությամբ, ինչը, ինչքան էլ որ էքստրեմալ պայմաններ է ապահովում, այդքան էլ չի նպաստում լիարժեք հաճույք ստանալուն։ Եվ քանի որ բոլորն էլ աջակցել են Տարոն Մարգարյանին ընտրությունների ժամանակ, պահանջում էին լուծել իրենց՝ քաղաքային նշանակության խնդիրը։ Տարոն Մարգարյանը շատ շուտ արձագանքեց արդարացի բարձրացված խնդրին և, գիտակցելով, որ իրեն կարող են հուշել, որ այդ ամենը գեղեցիկ չէ, որոշեց ինքնուրույն ընդունել գեղեցիկ չլինելու որոշումը և ահա այսօր Ծերեթելի փողոցում բացվել է ժամանակին համահունչ գեղեցիկ հանրային տուն՝ իր մերձակա տարածքներով։ Նա նաև շեշտեց, որ այս կառույցը զարկ կտա տուրիզմի զարգացմանը։ Գտնվել է նաև առնետների խնդրի լուծումը, որն առաջարկել է ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, նրանք պահվում են առանձին՝ էքստրիմի սիրահարների համար։ Տարոն Մարգարյանին ընկերակցում էին Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը և այլ՝ խնդրով մտահոգ քաղաքացիներ։ Ներկաները իրենց երախտագիտությունը հայտնեցին Տարոն Մարգարյանին և առաջարկեցին լինել առաջին այցելուն, ինչը նա սիրով ընդունեց։
Շնորհակալություն Տարոն Մարգարյանին Ավելի Լավ պայմաններ ստեղծելու համար։
Արմնյուզ և Հ1 լրատվականներ