Խորովածային դիվանագիտությամբ ընդդեմ խավիարային դիվանագիտության


05:23 , 30 հոկտեմբեր, 2013

Խորովածային դիվանագիտությամբ ընդդեմ խավիարային դիվանագիտության (ֆոտոշարք)Aravot.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի պալատում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, այսօր տարածվել էր խաղողի տերեւով տոլմայի եւ խորովածի հոտը: Սեղաններին նաեւ չամիչով փլավ էր, հայկական պանրի տեսականի, սուջուխ, գինի, լավաշ, մեղր, մածուն եւ այլն: Պաշտոնապես այս ամենը կոչվում էր գինու համտես՝ «Հայկական խաղողի կախարդանքը»: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, սեղաններին միայն գինի չէր: Ու այն, թե ինչպես անցավ այս համտեսը՝ փոքր ինչ հիշեցնում էր Աբովյան քաղաքում Հովհանես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունից հետո տեսարանը: Եվրոպացի պատվիրակներն ուղղակի հաշված րոպեների ընթացքում սրբեցին, մաքրազարդեցին սեղանները: Անցած տարիների ընթացքում լուսաբանած լինելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ երբեւէ նման պատկերի ականատես չէինք եղել: Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը՝ նման ճաշկերույթներն ավանդույթ են ԵԽ այս մարմնի համար. 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ