00:50 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է նոր օրենք սահմանել: Դրա համաձայն` այն շների տերերը, որոնք հարձակվել են մարդու վրա և սպանել, կարող են դատապարտվել մինչև 14 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Thet Telegraph թերթը:
Բացի այդ, եթե շան հարձակումը վնասվածքների է հանգեցրել, ապա տերը կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման: Ներկայումս առավելագույն պատժաժամկետը, որը ստանում են վտանգավոր շների տերերը, 2 տարի է:
Սակայն միայն Անգլիայում տարեկան ավելի քան 200 հազար մարդ է ենթարկվում շների հարձակմանը, իսկ դրանց կծածների բուժման համար Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը տարեկան 3 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսում: