00:32 , 30 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սթիվեն Սփիլբերգը Միխայիլ Գալուստյանին հրավիրել է իր ֆիլմում նկարահանվելու:
«Ի՞նչ անել, եթե քեզ զանգահարում է Սփիլբերգի ներկայացուցիչը և առաջարկում հանդիպել»,- գրել է Գալուստյանն իր միկրոբլոգում:
Ընթերցողները չեն հավատացել նրան և սկսել են կատակել այդ կապակցությամբ:
Գալուստյանի մտքով, սակայն, չի էլ անցել կատակելը: «Կարճ ասած՝ ինձ շատ լավ թարգմանիչ է անհրաժեշտ»,- եզրակացրել է նա` ակնհայտորեն ծրագրելով համագործակցել հայտնի ռեժիսորի հետ:
Այս մասին գրում է 7days.ru կայքը: