Գրականության Նոբելյան մրցանակակիր Ալիս Մընրոն (Alice Munro) 82 տարեկան է


00:21 , 30 հոկտեմբեր, 2013

2013-ի գրականության Նոբելյան մրցանակակիր Ալիս Մընրոն (Alice Munro) 82 տարեկան է։ Տասնյակից ավելի ժողովածուների հեղինակը վատառողջության պատճառով չի մեկնելու Ստոկհոլմ՝ ստանալու մրցանակը։ Մրցանակը հավանաբար կփոխանցվի գրողի աղջկան։ Կարճ պատմվածքի վարպետին (Կանադայում այդպես են նրան համարում) առաջինը շնորհավորողներից մեկը կանադացի Մարգրեթ Էթվուդն էր (Margaret Atwood)՝ Բուքըր և այլ գրական մրցանակների արժանացած և նույնքան սիրված, հանրահայտ, գուցեև նույնքան արժանի։ 
Իսկ ինձ նախանձելու չափ հիացնում է կանացի համերաշխությունը և առհասարակ՝ սերը, գնահատելը, մեծարելը, ջերմությունը, ինչն այնքան պակասում է մեզ։ Ի դեպ, Մընրոն գրականության ասպարեզում 110-րդ մրցանակակիրն է և 13-րդ կին գրողը, որ արժանացել է Նոբելյան մրցանակի։