22:25 , 29 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Գիտնականները ստեղծել են քաղցկեղի դեմ դեղորայք կրծքի կաթի բաղադրության մեջ ներառվող սպիտակուցի հիմքի վրա: Ներկայումս այն նախահիվանդանոցային փորձարկումների փուլում է:
Մարդկային կաթի բաղադրության հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցներից լակտապտինը պարունակում է պեպտիդ, որն ազդում է քաղցկեղային բջիջների վրա՝ վնաս չհասցնելով առողջությանը:
Տվյալ սպիտակուցի հիման վրա գիտնականները ստեղծել են գենետիկ կառուցվածք՝ այդ կերպ զարգացնելով վերջինիս բնական հատկությունները: Դեղորայքը փորձարկվել է մկների վրա և ցույց տվել, որ թոքերի և լյարդի մեջ մետաստազներ առաջացնող ուռուցքների պարագայում այն արդունավետ է: