Աֆղանստանում շաբաթական 80 ոստիկան է սպանվում


22:13 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Աֆղանստանում վերջին կես տարում շաբաթը միջինը 80 ոստիկան են սպանում, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարար Սալիմ Էհսասին: 

Այս թվերը վերաբերում են ռազմական գործողությունների վերջին սեզոնին, որը սկսվում է ապրիլ-մայիս ամիսներին՝ ձյան հալչելուն պես ու ավարտվում նոյեմբերին՝ ցրտերն ընկնելուն պես: 

Ընդ որում՝ հնչեցված թվերը չեն ներառում զինծառայողների կորուստները: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է անվանել զոհերի հստակ թիվը, սակայն խոստովանել է, որ անցած տարվա համեմատ՝ թվերն աճել են: