ԱՀԿ. Սիրիայում գրանցվել է պոլիոմելիթի բռնկում


19:16 , 29 հոկտեմբեր, 2013

ԱՀԿ. Սիրիայում գրանցվել է պոլիոմելիթի բռնկումPanorama.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սիրիայում վերջին 14 տարում առաջին անգամ արձանագրել է անդամալուծության 22 դեպք. 10-ի պարագայում խոսքը գնում է պոլիոմելիթի մասին, իսկ այս պահին ուսումնասիրվում է մնացած 12-ը: Վարակվածների մեծ մասը երեխաներ են:

ԱՀԿ-ի մամուլի խոսնակ Օլիվեր Ռոզենբաուերը Reuters գործակալությանը փոխանցել է, որ վարակի աղբյուրը պետք է տեղական շրջաններից մեկը լինի, և այդ պատճառով կարևոր է այն արմատախիլ անել տեղում: Ենթադրվում է, որ վարակի աղբյուրը Դեր Զոր նահանգն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ