19:04 , 29 հոկտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Իրանի Գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Զոբ Ահանը» արտագնա մրցավեճում` 2:1 հաշվով հաղթել է «Պայամ Սանաթին»:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով «Զոբ Ահանի» վերջին հանդիպումներում խաղաժամանակ չէր ստանում, հայտավորված էր թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: