Իրավունքների խախտմամբ մարդուն կալանավորելը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է


22:32 , 4 փետրվար, 2012

Վերջապես կարողացա մինչև վերջ դիտել ոստիկանության կարճամետրաժ կինոն Հայկ Գևորգյանի մասին: Հեքիաթային մասը մի կողմ թողնելով, 02-ի ռոբոտաձայն մեկնաբանողին կամ նրա արտասանած տեքստը կազմողին կցանկանայի հիշեցնել, որ քրեադատավարական իրավունքների վերաբերյալ հիստերիաների մասին խոսելուց առաջ կրկին կարդան ՀՀ քրեական օրենսգիրքը: Կարդալուց հետո կիմանան, որ քրեադատավարական կամ ցանկացած այլ իրավունքների խախտմամբ մարդուն կալանավորելը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է: