«Ռեալ»-ը ՖԻՖԱ-ից պահանջում է ներողություն խնդրել Ռոնալդուից


18:46 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ը պահանջում է, որպեսզի ՖԻՖԱ-ն ներողություն խնդրի թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուից:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում նախապատվությունը տալիս է Լիոնել Մեսսիին:

«Լեոն լավ ֆուտբոլիստ է, որին իրենց թիմերում կցանկանային տեսնել բոլոր ակումբները: Նա արագ ֆուտբոլիստ է և գերազանց խաղ է ցուցադրում:

Ռոնալդուն առաջատարի հատկանիշներ ունի, բայց ես նախապատվությունը տալիս եմ Մեսսիին»,- հայտարարել էր Բլատերը: