Հանրակրթության վիճակագրությունը արդեն հասանելի է


17:44 , 29 հոկտեմբեր, 2013

Հանրակրթության վիճակագրությունը արդեն հասանելի էAravot.am-ը գրում է.

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամեն տարի հավաքում է հանրակթության  ոլորտի վիճակագրությունը, փոխանցում վիճակագրական պետական ծառայությանը , նաեւ  հրապարակում է «Կրթությունը Հայաստանում» ամենամյա տեղեկագիրը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԿՏԱԿ-ի   տնօրեն Արտակ Պողոսյանը, այս տարի իրենց աշխատակիցներից մեկը առաջարկել է ունենալ վիճակագրության համար առանձին կայք:  Եվ այն ստեղծվել է՝ stat.armedu.am: «Կայքը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել տեղեկատվությունը հասարակության համար: Ցանկացած մարդ կարող է այցելել կայք ու ստանալ ամբողջական տեղեկատվություն  կրթության վիճակագրության վերաբերյալ եւ վերլուծություն կատարել: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես այս ուսումնական տարվան, այնպես էլ նախորդ տարիներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ