Տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, միտումը դեպի թանկացում է. Երևանի փոխքաղաքապետ


17:20 , 29 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի հարցով հանձնաժողովի աշխատանքներին՝ նշեց, թե հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ։

 Ըստ նրա, հաշվարկներ են իրականացվում, և հավանաբար մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ հանձնաժողովը կավարտի աշխատանքները: Նա հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում է։

 «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այս տարիների ողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է։

 Կամո Արեյանը հավելեց, թե տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, քանի որ սա է հանրային պահանջը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ