Սիրիայի ընդդիմությունը մտադիր է պահանջել Բրահիմիի հրաժարականը Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնից


16:56 , 29 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը մտադիր է Արաբական պետությունների լիգայից պահանջել ազատել Լախդար Բրահիմիին Սիրիայի հարցով հատուկ բանագնացի պարտականությունները կատարելուց՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի ազգային խորհրդի նման որոշման պատճառը կապված է Բրահիմիի զբաղեցրած դիրքորոշման և հայտարարությունների հանդեպ դժգոհության ու «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության պահանջի հետ:

Միևնույն ժամանակ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Բրահիմին «Ժնև-2» համաժողովի նախապատրաստման շրջագայության շրջանակներում գտնվում է Սիրիայում: Ինչպես ակնկալվում է, նա կհանդիպի նախագահ Բաշար Ալ-Ասադի, արտգործնախարար Վալիդ Մուալեմի և ներքին ընդդիմության ներկայացուցիչների հետ: